Արմավիր քաղաքի ղեկավար Դավիթ Խուդաթյանը կնշանակվի Արմավիրի մարզպետ: Համապատասխան որոշման նախագիծը ներկայացված է ՀՀ կառավարության հունվարի 11-ի նիստի հաստատմանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հունվարի 5-ի որոշմամբ` Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ազատվել է պաշտոնից: