Տեղի են ունեցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկների փոխանակումներ: Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները, հունվարի 4-ին փոխանցել ենք հայկական կողմի առաջարկները՝ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հունաստանի ԱԳ նախարարի հետ մամուլի ասուլիսի ընթացքում:
«Խաղաղության պայմանագրի վերաբերյալ ադրբեջանական կողմի ներկայացրած վերջին առաջարկներում հայկական կողմը բովանդակային առումով տեսնում է և՛ որոշակի հետընթաց որոշ հոդվածներով, և՛ որոշակի առաջընթաց՝ մի քանի այլ ուղղությամբ: Մենք շատ կառուցողական աշխատել ենք այդ առաջարկների վրա և ուղարկել ենք մեր առաջարկները, որոնք, վստահ եմ, որ շատ կառուցողական են»,- ասաց Միրզոյանը: