Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներկայացրել է փետրվարին նախագահի արտահերթ ընտրություն անցկացնելու որոշման հիմնական պատճառները։
Նրա խոսքով` դա, առաջին հերթին, պայմանավորված է սեպտեմբերյան իրադարձություններից հետո «սկսված նոր փուլով»:
«Երկրորդ, կարևոր է, որ անկախության շրջանում առաջին անգամ երկրի ամբողջ տարածքում անցկացվելիք ընտրությունը լինի հենց նախագահի: Երրորդ, լրացել է իմ նախագահության 20-ամյակը: Սա ևս որոշակի շրջան էր, և 20 տարի անց նախագահի ընտրության անցկացումն, իհարկե, կամփոփի այդ շրջանի արդյունքները»,- ասել է Ալիևը: