Հունաստանի ԱԳ նախարարը հունվարի 10-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր։
Ինչպես տեղեկացրին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, տնօրենի պաշտոնակատար Էդիտա Գզոյանը հյուրերին ուղեկցել է դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
ԱԳ նախարարները ծաղիկներ է դրել անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: