2023թ. Հայաստանի Հանրապետությունը դիվանագիտական հարաբարերություններ է հաստատել ևս 3 երկրի հետ՝ Տրինիդադ և Տոբագո, Սաուդյան Արաբիա և Բոտսվանա` միտված փոխշահավետ երկկողմ օրակարգի և տարբեր հարթակներում համագործակցության զարգացմանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Այսպիսով, այն երկրների թիվը, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ այս պահին կազմում է 182: