ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը տեղեկացրել է, որ ԱԺ գործընկերների հետ այցելել են DataArt Armenia ընկերություն։
«Տեղում ծանոթացանք կառավարության կողմից գործարկված ծրագրերի իրականացմանը վերաբերվող հարցերին, Հայաստան տեղափոխված արտասահմանցի մասնագետների ապրելու և աշխատելու պայմաններին, գոյություն ունեցող մարտահրավերներին և զարգացման նոր հնարավորություններին։
Ուրախալի էր արձանագրելը, որ ի թիվս այլ կարևոր ծրագրերի` ընկերությունը զբաղվում է նաև ԼՂ բռնի տեղահանված հայ կանանց ինտենսիվ վերապատրաստման դասընթացներով, որի նպատակը ոլորտում աշխատանքի անցնելու հնարավորություն ստեղծելն է։ Մտքեր փոխանակեցինք նաև նախատեսվող օրենսդրական բարեփոխումների, ինչպես նաև ռազմավարական նոր ծրագրերի իրականացման շուրջ»,- ֆեյսբուքյան էջում գրել է նա: