Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում նշել է, թե իբր «ադրբեջանական 8 գյուղ դեռ օկուպացված է» և հավելել, որ այդ հարցը մշտապես օրակարգում է»:
Նա նշել է, որ այդ հարցը բարձրացրել է նաև Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած զրույցի ժամանակ: Ալիևի խոսքով այդ գյուղերի հարցը նաև սահմանազատման հարցերով հանձնաժողովի օրակարգում է:
Վերջինս տեղեկացրել է, որ հանձնաժողովի հերթական հանդիպումը տեղի կունենա այս ամիս, և այնտեղ օրակարգային մեկ հարց կլինի` «Ղազախ-Թովուզ շրջանի սահմանազատման հարցը»: