Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունը Բաքվից պահանջել է ազատ արձակել Ադրբեջանում դեկտեմբերի 4-ին կալանավորված Ֆրանսիայի քաղաքացի Մարտեն Ռայանին, որին ադրբեջանական կողմը մեղադրում է լրտեսության համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 4 ամսվա ազատազրկում: Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կալանավորումը անհիմն և կամայական է որակել:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է՝ նշելով, թե իբր ֆրանսիական կողմը անհիմն պնդումներ է անում և խեղաթյուրում իրականությունը: Այխան Հաջիզադեն Փարիզին կոչ է արել չմիջամտել Ադրբեջանի ներքին գործերին և հետաքննության օրինական գործընթացին: