Վարչական պատասխանատվություն չի կիրառվի հարկերը, տուրքերը սահմանված ժամկետում չվճարելու համար: Նախագիծը ԱԺ գլխադասային հանձնաժողովում ներկայացրել է ՊԵԿ նախագահի տեղակալը, մանրամասնել, այս գործիքը դրական ազդեցություն չի ունենում հարկ վճարողների վարքագծի վրա, բացի այդ՝ գործում է հարկ վճարողի պարտավորությունների կատարման բավականին արդյունավետ գործիքակազմ: Մեկ այլ նախագծով՝ խոշոր առևտրային ցանցերն իրենց կայքերում պետք է ունենան իրենց հետ տնտեսական հարաբերությունների հստակ պահանջներ: Օրինակ՝ սահմանվում են ցանցի կողմից մատակարարին վճարման ենթակա առավելագույն ժամկետները, պարենային ապրանքների դեպքում առավելագույն ժամկետը 30 օրն է, ոչ պարենայինի դեպքում՝ մինչև 60 օրը: Դրական եզրակացություն ստացած այլ նախագծերի մասին Անի Օհանյանն է պատմում:
Մանրամասները՝ տեսանյութում: