Լեհաստանի ներքին գործերի նախկին նախարար Մարիուշ Կամինսկին, որը կալանքի տակ է, հացադուլ է հայտարարել։ Քաղաքական գործչի հայտարարությունը հայտնել է Polsat News հեռուստաալիքը։
Հունվարի 9-ի երեկոյան Լեհաստանի ՆԳՆ նախկին ղեկավարին ու նրա տեղակալ Մացեյ Վանսիկին ոստիկանները բերման են ենթարկել Վարշավայի նախագահական նստավայրից։ Վարշավայում նրանց աջակցող ցույց է անցկացվել: Այն կազմակերպել էր Լեհաստանի առաջատար ընդդիմադիր «Իրավունք և արդարություն» կուսակցությունը, որը ծրագրել է հինգշաբթի՝ հունվարի 11-ին, զանգվածային մեծ ակցիայի կազմակերպում մայրաքաղաք Վարշավայում՝ ակնկալելով առնվազն 40 հազար մարդու մասնակցությունը։ Ինչպես նշվում է, առաջիկա շաբաթների ընթացքում ընդդիմությունը փորձելու է բազմահազարանոց բողոքի ակցիաներ կազմակերպել ամբողջ երկրում։
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան էլ իր վրդովմունքն է հայտնել քաղաքական գործիչների ձերբակալության կապակցությամբ, չնայած նախագահական ներմանը: Նա օրինական և ուժի մեջ է համարում Կամինսկուն և նրա տեղակալ Վանսիկին 2015 թվականին ներում շնորհելու իր որոշումը: