Ռուսաստանը պահպանում է ռազմավարական նախաձեռնությունը մարտական շփման գծի ամբողջ երկայնքով, ռուսական կողմը նվազեցնում է Ուկրաինայի զինված ուժերի մարտական ներուժը՝ հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը սպառում է ռեսուրսները, սակայն մարտի դաշտում ոչ մի արդյունք չի գրանցում։
«Մենք շարունակելու ենք հետևողականորեն հասնել հատուկ ռազմական գործողության նպատակներին»,- ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը։