Մարզերից մայրաքաղաք հասած բողոքող ուսուցիչներին ընդունել է նախարար Ժաննա Անդրեասյանը: Մանկավարժները չունեն բարձրագույն կրթություն, չեն հաղթահարել կամավոր ատեստավորման փուլը և զրկվել են աշխատանքից: Կրթության նախարարն ասել է, որ ցանկացողներին պետությունը պատրաստ է աջակցել բարձրագույն կրթություն ստանալու հարցում և անգամ առաջարկում է ուսման վարձի փոխհատուցում: Նրանք կարող են նաև դպրոցում այլ հաստիքի անցնել, որի համար բարձրագույն կրթությունը պարտադիր չէ:
Մանրամասները` Աննա Զախարյանի ռեպորտաժում: