Հարավային Կորեայի խորհրդարանը կողմ է քվեարկել այն օրինագծին, որով արգելում է շների բուծումն ու սպանդը սննդի մեջ օգտագործելու համար: Օրինագիծն ուղարկվել է նախագահ Յուն Սոկ Յոլի հաստատմանը:
Սննդի մեջ օգտագործելու նպատակով շանը մորթած քաղաքացու համար օրինագծով նախատեսվում է երեք տարվա ազատազրկում և 23000 դոլարի տուգանք: Օրենքն արգելում է նաև շան մսի օգտագործմամբ պատրաստված կամ վերամշակված սննդամթերքի բաշխումն ու վաճառքը:
Հարավային Կորեայում շների շուրջ 1100 բուծարան գործում է սննդի նպատակներով, և այդ ֆերմաներում բուծվում է մոտ կես միլիոն շուն: