Լեռնային Ղարաբաղից ավելի քան 40 հազար բռնի տեղահանված արդեն հաշվառվել է: 32 հազարը դիմել է ժամանակավոր պաշտպանության քարտի, 450-ը՝ Հայաստանի քաղաքացիության համար: Երևանի անձնագրային բաժանմունքներն աշխատում են ծանրաբեռնված, տեղահանվածների համար առանձնացրել են երկու պատուհան, սպասարկում են արտահերթ՝ առանց էլեկտրոնային գրանցման, սակայն օրը հերթում անցկացնող մարդիկ երբեմն դժգոհում են աշխատանքի կազմակերպման որակից:
Մանրամասները՝ ռեպորտաժում: