Ավարտվել է Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահի պաշտոնական այցը Ադրբեջան: Շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը հանդիպել է Իլհամ Ալիևի հետ: Ադրբեջանի և ԱՄԷ-ի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել, այդ թվում՝ ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիր:
Ադրբեջանի նախագահը նշել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համագործակցությունը զարգանում է մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ կանաչ էներգիայի, ներդրումների և տեղեկատվական: Նա վստահություն է հայտնել, որ գործընկերոջ այցը կնպաստի երկկողմ ռազմավարական գործակցության ամրապնդմանը և բարեկամական հարաբերությունների զարգացմանը:
Շեյխ Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանն իր հերթին գոհունակություն է հայտնել երկկողմ գործակցության խորացմամբ և ընդգծել՝ ջանքեր են գործադրելու առևտրի, տնտեսության, արդյունաբերության, գյուղատնտեսության, մշակույթի և կրթության ոլորտներում համագործակցության զարգացման համար:
Մանրամասները՝ ռեպորտաժում: