Լիբանանի տարածքում տեղակայված «Հեզբոլլահ» խմբավորումը հայտարարել է, որ մի քանի անօդաչուով հարվածել է Իսրայելի զինված ուժերի հյուսիսային հրամանատարության շտաբին: Այդ մասին հայտնում են լրատվամիջոցները՝ տարածելով հարվածի կադրերը:
Խմբավորման հայտարարության մեջ նշվում է, որ հարձակումն անցյալ շաբաթ Բեյրութում ՀԱՄԱՍ-ի պաշտոնական ներկայացուցիչ Սալեհ Ալ-Արուրիի և երեկ Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» ավագ հրամանատար Վիսամ ալ-Թավիլի սպանությունների պատասխանն է:
Լրատվամիջոցների տվյալով՝ միջադեպի հետևանքով տուժածներ չկան, պատճառվել է աննշան վնաս: