Իսրայելը պարտավոր է պաշտպանել պաղեստինցիներին Հորդանան գետի Արևմտյան ափում՝ Ռամալահ քաղաքում, հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բաերբոքը: Այսօր Պաղեստինի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ իսրայելական ուժերը վեց պաղեստինցի են սպանել Արևմտյան ափում: Բաերբոքը նշել է, որ Գերմանիան կարևորում է յուրաքանչյուր պաղեստինցու իրավունքը՝ ապրելու ազատ և ապահով սեփական տանը: Տարածաշրջան կատարած այցի ընթացքում Բերբոքը Ռամալահում հանդիպել է նաև Պաղեստինի ինքնավարության արտաքին գործերի նախարար Ռիադ ալ-Մալիքիի հետ:
Միջազգային այլ նորություններ՝ Մերի Ներսիսյանի ռեպորտաժում: