Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Ֆինանսների նախկին նախարարի գործով նիստը: Գագիկ Խաչատրյանը դատարան է բերվել անվասայլակով: Նիստի ընթացքում պետք է հարցաքննվեր առանցքային վերջին վկան՝ «Մուլտի Գրուպ կոնցեռնի» տնօրեն Սեդրակ Առուստամյանը, որն, ըստ մեղադրանքի, 22 միլիոն դոլար կաշառք է տվել Խաչատրյանին: Սակայն, այդպես էլ դրան հերթը չի հասել, քանի որ պաշտպանական կողմը սկզբում միջնորդություն է ներկայացրել, հետո հայտարարել, որ Խաչատրյանի ինքազգացողությունը վատթարացել է:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: