ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կգործուղվի Հնդկաստան:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին 2024 թվականի հունվարի 9-11-ը գործուղել Հնդկաստանի Հանրապետություն (Գուջարաթ)` «Կենսունակ Գուջարաթ» համաշխարհային գագաթնաժողովին մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ: