Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը տեղեկացրել է, որ 2024 թվականին պետք է իրականացվի 21 միջոցառում, որը կնպաստի ներդրումային և գործարար միջավայրի զարգացմանը: Փոխնախարարը տեղեկացրել է՝ Հայաստանի շուկա մուտք կգործեն աշխարհի խոշորագույն 500 ընկերություններից 3-ը, ինչպես նաև 30 հայտնի բրենդներ: Իսպիրյանն առանձնացրել է նաև տնտեսապես բարդ ապրանքների արտադրության խթանման ծրագիրը: