Մյասնիկյան պողոտայի երկայնքով ձգվող հատվածը կկանաչապատվի. այստեղ 25 հեկտար անտառապատման ենթակա տարածք կա, որը բնապահպանական տեսանկյունից կարևոր դեր կունենա քաղաքի կենտրոնի համար: Մինչև նախագծի մեկնարկը տարածքը կմաքրվի, կազատվեն հողազավթված տարածքները: Տիգրան Ավինյանը նշել է, որ օրենսդրական որոշակի փոփոխություններից հետո բարդանալու է նմանատիպ տարածքների զավթումը:
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության բոլոր մանրամասները՝ ռեպորտաժում: