Հունվարի 8-ին` ժամը 19։58-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արալեռ փողոցի տներից մեկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։34-ին, մարվել՝ 20։59-ին։ Այրվել են տան (սեփականատեր՝ Վ․ Ա․) հյուրասենյակի գույքը՝ 50 քմ, կենցաղային իրեր, սանհանգույցի առաստաղը՝ 4 քմ և ջերմահարվել են տան պատերը՝ 150 քմ։