Հունվարի 1-7-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 489 դեպք, որից 154-ը՝ արտակարգ:
Մասնավորապես՝ հրդեհի՝ 103, երկրաշարժի, դիակի հայտնաբերման, դժբախտ պատահարի՝ 1-ական, փլուզման, մերկասառույցի, կեղծ ահազանգի՝ 2-ական, թունավորման՝ 4, ինքնասպանության փորձի՝ 11, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 41, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 185, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 38, հրդեհի կեղծ կանչի՝ 22 և 76 այլ դեպքեր:
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 51 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 140 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 61 տրանսպորտային միջոց:
Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 82, զոհվել՝ 8 մարդ: Փրկարարական գործողությունների արդյունքում փրկվել է 2 մարդ:
Փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել անվտանգության կանոնները: