Աշխարհաքաղաքական և տնտեսական շրջադարձային փոփոխություններին զուգահեռ կտրուկ փոխվում է նաև ֆինանսական շուկան:
Վերջին տարիներին թվային ակտիվները դարձել են տնտեսական գործընթացների անբաժան մասը: Ու չնայած ոլորտը նոր է և շահույթ ապահովելու հնարավորությունն էլ համեմատաբար մեծ, սակայն ահռելի են նաև ռիսկերը, քանի որ աշխարհի գրեթե բոլոր պետություններում կրիպտոարժույթի վերաբերյալ օրենսդրական դաշտը կա՛մ թերի է, կա՛մ գոյություն չունի:
Դաշտում խնդիրները նմանատիպ են նաև մեր երկրում: Այս նպատակով է, որ Գլխավոր դրամատունը, ռիսկերը առավելագույնս կառավարելի դարձնելու համար, ոլորտը կարգավորելու գործընթաց է սկսել՝ որպես ուղենիշ վերցնելով եվրոպական մոդելը, այնինչ դաշտում գործունեություն ծավալողները մի շարք վերապահումներ ունեն:
Կողմերին Նիկոլայ Ավետիսյանն է լսել: