2019-ից պետությունն անվճար կամ արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնություն է տրամադրում թիրախային խմբերին:
Ծրագրի մեկնարկից մինչև 2023 թվականի նոյեմբերի 30-ը ծնվել է 368 երեխա, որից 54-ը՝ զոհված զինծառայողների ընտանիքներում:
Ծնելիության աճին նպաստում են նաև բազմազավակ ընտանիքներին տրվող դրամական աջակցությունը, երեխայի ծննդյան ու խնամքի նպաստները, պետության կողմից իրականացվող բազմաթիվ այլ ծրագրեր: Եվ, չնայած այդ միջոցառումներին, ոլորտի պատասխանատուները լավատես չեն՝ ծնունդների աճի տեմպը փոքր է, իսկ երիտասարդները գնալով ավելի ու ավելի ուշ են ամուսնանում:
Դա են վկայում վերջին մարդահամարի ցուցանիշները՝ 20-35 տարեկան կանանց 48 տոկոսը երեխա չունի:
Մեր երկրի ժողովրդագրական վիճակն ու դրան նպաստող 2023-ի ծրագրերը՝ Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: