ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների 50 տոկոսից ավելին որևէ փուլում օգտվել է պետության տրամադրած կացարաններից:
Այս պահին հյուրատներում, հյուրանոցներում ու հարմարեցված այլ շենքերում բնակվում է տեղահանվածների ընդամենը կես տոկոսը: Վարձով բնակարաններ տեղափոխվելու գործընթացը հատկապես ակտիվացավ Կառավարության նախաձեռնած աջակցության ծրագրերի շնորհիվ, երբ պետությունը սկսեց բնակարան վարձելու և կոմունալ ծախսերի համար ընտանիքի յուրաքանչյուր անդամին հատկացնել 40+10 հազար դրամ:
Այստեղ, իհարկե, խնդիր առաջացավ վարձակալների հետ: Պահանջարկի մեծացմանը զուգահեռ, բնակարանների վարձերը կտրուկ թանկացան: Որոշ մարզերում, որտեղ հնարավոր էր անգամ 50 հազարով տուն գտնել, 100 հազար դրամով անգամ բնակարան գտնել չի ստացվում:
Հիմնականում հենց վարձի ու աշխատատեղի խնդիրներն են առանձնացնում այն արցախցիները, որոնք շարունակում են բնակվել հյուրատներում:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: