Հունվարի 6-ին՝ ժամը 13։48-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհին, մերկասառույցի պատճառով, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել փոսում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 91-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ Volkswagen մակնիշի բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել հարակից ձորակում։
Փրկարարներն ուղղել և ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել Volkswagen մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա. Գ., և երկու ուղևոր)։