ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց, Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել՝ այստեղ ևս կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ, պետական բյուջեից հատկացվել է 326 մլն դրամ։
«Մի շարք խնդիրներ առկա էին նաև այս դպրոցում։ Պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերում որևէ թերություն անընդունելի է, նման ծրագրերը չեն կարող համարվել ավարտված»,- գրել է Նիկոլ Փաշինյանը՝ հրապարակելով նաև տեսանյութ: