Քերման քաղաքի գերեզմանատան մոտ տեղի ունեցած պայթյունների հետ կապ ունենալու կասկածանքով Իրանի իրավապահ մարմինները 11 մարդու են ձերբակալել։ Tasnim գործակալության տվյալով՝ հայտնաբերվել է նաև ահաբեկչությունն իրականացրած մահապարտների տունը։ Նշվում է, որ նրանցից մեկը Տաջիկստանի քաղաքացի է եղել:
Քերմանում ահաբեկչությունը տեղի է ունեցել հունվարի 3-ին՝ 2020 թվականին Բաղդադի մերձակայքում սպանված Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ նշանակության ուժերի հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի մահվան չորրորդ տարելիցին նվիրված միջոցառման ժամանակ:
Տեղի ունեցածի պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Հարձակման հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել:
Միջազգային լուրերի մանրամասները՝ տեսաշարում։