«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Իրանի Քերման քաղաքում տեղի ունեցած երկու պայթյունի պատասխանատվությունը: Հարձակման հետևանքով 100-ից ավելի մարդ է զոհվել, կան տասնյակ վիրավորներ: Իրանական կողմը տեղի ունեցածի համար մեղադրում էր ԱՄՆ-ին և Իսրայելին:
IRNA-ն, վկայակոչելով իր աղբյուրները, գրում է, որ պայթուցիկ սարքերը գործի են դրել մահապարտ-ահաբեկիչները։ Գործակալության տվյալով՝ դա հայտնի է դարձել հանցագործության վայրից տեսագրությունների մանրամասն ուսումնասիրության արդյունքում:
Միջազգային նորությունները` Դիանա Գասպարյանի ռեպորտաժում: