Եվրոպական մի շարք բնակավայրեր փորձում են հաղթահարել ջրհեղեղի հետևանքները և պատրաստվում տարերքի նոր սպառնալիքներին։ Իրավիճակը հատկապես ծանր է Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում, որտեղ տարհանում է հայտարարվել։
Երկշաբաթյա անդադար անձրևի պատճառով ճանապարհները վերածվել են գետերի, շատ տներ հեղեղվել են։ Կանցլեր Օլաֆ Շոլցն այցելել է ջրհեղեղից տուժած տարածքներ, խոստացել օգնել բոլոր տուժածներին:
Նման վիճակ է նաև Ֆրանսիայում։ Պա-դե-Կալեի հյուսիսային դեպարտամենտում նոյեմբերից ի վեր ռեկորդային տեղումներ են գրանցվել, հարյուրավոր մարդիկ տարհանվել են: Ջրհեղեղների դեմ պայքարելու համար օգտագործվում են պոմպեր, Ֆրանսիային աջակցություն են ցուցաբերում Նիդերլանդները, Չեխիան և Սլովակիան: Աղետալի իրավիճակ է նաև Բելգիայում և Մեծ Բրիտանիայում:
Մանրամասները՝ տեսանյութում։