Դասագրքերը պետք է տան պետականակենտրոն ուղերձներ՝ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2023 թվականի գործունեության հաշվետվությունը քննարկելիս: Նախարար Ժաննա Անդրեասյանն ու փոխնախարարները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել իրականացված աշխատանքները, անդրադարձել նախատեսվող բարեփոխումներին:
Նշվել է, որ հանրակրթության պետական նոր չափորոշիչի ներդրման աշխատանքներն իրականացվել են հանրապետության բոլոր դպրոցների 2-րդ, 5-րդ, 7-րդ դասարաններում:
Նոր մոտեցմամբ է իրականացվել դասագրքերի ստեղծումն ու տպագրումը, ինչը էապես փոխել է դասագրքերի որակը՝ միաժամանակ ընդլայնելով մասնակցության հնարավորությունները: Դասագրքերի ստեղծման նոր համակարգն ազդեցություն է ունեցել դրանց գնի նվազման վրա։ Վարչապետը շեշտել է, որ կրթական քաղաքականությունն ամենակարևոր քաղաքականությունն է, որը մշակում և վարում է Կառավարությունը:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում։