Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիտարկում է առաջիկա օրերին կառավարության վերադասավորումների հնարավորությունը, հաղորդում է BFMTV-ն։
Հեռուստաալիքի տվյալներով՝ վարչապետ Էլիզաբեթ Բորնը կարող է լքել Մատինյոն պալատը: Le Figaro թերթը հարցում է արել, որի տվյալների համաձայն՝ ֆրանսիացի ընտրողների երկու երրորդը ցանկանում է, որ Բորնը հրաժարական տա վարչապետի պաշտոնից։ Փոփոխություններ են սպասվում նաև կառավարությունում:
Le Figaro-ն միաժամանակ նոր վարչապետի ակնհայտ թեկնածուի անուն չի նշում: Ըստ հարցումների՝ ֆավորիտ դառնալու որոշակի շանսեր ունեն ազգային կրթության նախարար Գաբրիել Աթալը (36%) և էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար Բրունո Լը Մերը (31%):