Այս տարի մայրաքաղաքում կփոխարինվի 500 հնամաշ վերելակ, նույնքան էլ փոխարինվել է 2023-ին:
Երևանի քաղաքապետարանից նշում են՝ վարչական բոլոր շրջաններում դրանք փոխարինվում են համամասնորեն: Այս տարվա հասցեներն արդեն հայտնի են, հայտնի են նաև մոտեցումները, թե ինչպես են ընտրվում դրանք: Առաջնահերթյունը տրվում է այն շենքերին, որոնց վերելակներն ամենահինն են: Իսկ Երևանում վերելակներ կան, որոնք արդեն 50 տարուց ավելի է շահագործվում են: