Ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների իրավունքներին առնչվող հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի անմիջական ուշադրության ներքո։ Այդ մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ-ից:
«Զորակոչիկներից և նրանց ընտանիքների անդամներից շարունակում են ստացվել բողոքներ բժշկական հետազոտությունների, փորձաքննությունների, բժշկական հանձնաժողովների եզրակացությունների, ընտանեկան պայմանների հիմքով տարկետումների և այլ հարցերի վերաբերյալ:
Բարձրացված հարցերը Պաշտպանի աշխատակազմում մանրամասն ուսումնասիրվում են և լուծման նպատակով հասցեագրվում իրավասու պետական մարմիններին:
Ձմեռային զորակոչի ընթացքում իրավունքներին առնչվող հարցերով Մարդու իրավունքների պաշտպանին հնարավոր է դիմել թեժ գիծ հեռախոսահամարով՝ 116, կամ այցելել քաղաք Երևան, Պուշկինի 56Ա։
Պաշտպանին հնարավոր է դիմել նաև էլեկտրոնային եղանակով՝
[email protected]»,- նշվում է ՄԻՊ-ի հայտարարության մեջ: