Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հրամանով արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Գևորգ Բաղդասարյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական:
Գևորգ Սուրենի Բաղդասարյան ծնվել է 1987 թվականի հոկտեմբերի 14-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: 2007 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը, ապա՝ 2009 թ., նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
2012 թ. ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
II-XII.2008 թթ. եղել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության կրտսեր մասնագետ.
2008-2013 թթ.՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի խորհրդական.
III-X.2013 թ.՝ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության դատախազ.
2013-2014 թթ.՝ Երևան քաղաքի դատախազության դատախազ.
III-V.2014 թ.՝ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության ավագ դատախազ.
2014-2015 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի տեղակալ.
2015-2016 թթ.՝ Երևան քաղաքի դատախազի տեղակալ.
2016-2018 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ.
2018-2020 թթ.՝ Երևան քաղաքի դատախազ.
2020-2023 թթ.՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ:
Դասավանդում է ՀՀ արդարադատության ակադեմիայում, Երևանի պետական և Հայաստանում ֆրանսիական համալսարաններում:
ՀՀ նախագահի 2017 թվականի հունիսի 29-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով, ինչպես նաև ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար խրախուսվել է գերատեսչական տարբեր պարգևներով:
Ամուսնացած է ունի մեկ երեխա: