Պետական եկամուտների կոմիտեն 2023 թվականին մաքսային համակարգում իրականացրել է մի շարք բարեփոխումներ: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից:
Մեկնարկել են Մեղրիի նոր անցակետի շինարարական աշխատանքները:
Նոր չափանիշներով կատարելագործվում են ժամանակավոր պահպանման պահեստները և մաքսային պահեստները:
Լիազորված տնտեսական օպերատորների համար կկիրառվեն մաքսային գործառնությունների պարզեցված ընթացակարգեր։
Ամբողջությամբ ներդրվել է «Թույլատվական փաստաթղթեր» համակարգը:
Նախնական մաքսային հայտարարագրման համակարգի արդիականացման արդյունքում համակարգից օգտվողների թիվն աճել է շուրջ 167 տոկոսով։