Հայաստանում շոու բիզնեսի ներկայացուցիչներն սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել իրենց եկամուտները և վճարել հարկերը: Նրանց հարկային կարգապահությունը չի թուլացել: Այդ մասին Կառավարության՝ հունվարի 4-ի ճեպազրույցների ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով շոու բիզնեսի ներկայացուցիչների՝ հարկային դաշտում աշխատելու պահանջի արդյունքներին:
«Ունենք դեպքեր, երբ շոու բիզնեսի ներկայացուցիչներն սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել և վճարել իրենց հարկերը: Սակայն կան նաև դեպքեր, որոնք դեռ ստվերում են, բայց դրանով զբաղվում ենք»,- վստահեցրեց ՊԵԿ նախագահը: