ԱՄՆ-ը կապ չունի Իրանում տեղի ունեցած պայթյունների հետ և որևէ պատճառ չի տեսնում ասելու, որ Իսրայելը ներգրավված է դրանց կազմակերպման մեջ: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ նշելով, որ Վաշինգտոնն ուշադիր հետևում է Իրանից եկող հաղորդագրություններին։
«Դեռ վաղ է ասել, թե ինչն է եղել տեղի ունեցածի պատճառը, բայց ես կուզենայի պատասխանել որոշ անպատասխանատու մեղադրանքներին, որոնք շրջանառվում են, և ասել, որ ԱՄՆ-ը որևէ կերպ առնչություն չունի դրա հետ։ Մենք հիմք չունենք ենթադրելու նաև, որ Իսրայելը ներգրավված է այս ամենի մեջ»,- հավելել է Միլլերը: