ՀՀ կառավարությունը նախատեսում է, որ 2024 թվականին պետական բյուջեի ծախսերը կգերազանցեն եկամուտները 483 միլիարդ դրամով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Պետական բյուջեի պակասուրդը 2024 թվականին նախորդ տարվա ծրագրային ցուցանիշի նկատմամբ կաճի 67 %-ով, ինչը պայմանավորված է բյուջեի կապիտալ և ընթացիկ ծախսերի ավելացմամբ։
Նախատեսվում է, որ 2024-ին պետական բյուջեի պակասուրդը կկազմի երկրի ՀՆԱ-ի 4.6 %-ը, 2023 թվականի համար պլանավորված 3.1 %-ի և 2022-ի 2.1 %-ի փոխարեն:
Պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ ցույց է տալիս, թե ինչքանով է մեծ պակասուրդի բեռը տնտեսության համար, և ավելի ցածր ցուցանիշը համարվում է դրական արդյունք։