Ուսանողների համար նոր հնարավորություն արտերկրում ուսումը շարունակելու և մասնագիտական ուղին ընդլայնելու համար: Երևանի պետական համալսարանի չորս ծրագիր առաջին անգամ ստացել է միջազգային հավատարմագրում: Այն ենթադրում է, որ դիպլոմների և որակավորման ճանաչելիությունը միջազգային ասպարեզում կարող է էապես բարձրանալ: