Խստորեն դատապարտում եմ Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոդրիչի և ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն Գվիրի սադրիչ և անպատասխանատու հայտարարությունները, որոնք զրպարտում են Գազայի Պաղեստինյան բնակչությանը և կոչ անում մշակել իրենց արտագաղթի ծրագիրը:
Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
Հարկադիր տեղաշարժերը խստիվ արգելվում են որպես միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտում, և բառերը կարևոր են»,- նշված է Բորելի X-ի միկրոբլոգում: