ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Երուսաղեմի հայկական թաղամասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին:
Լրագրողը խնդրել է մեկնաբանել այն անհանգստությունները, որ Իսրայելի կառավարությունն օգտագործում է իրավիճակը Գազայում սրելու համար և փորձում հայ քրիստոնյաներին հեռացնել Հայկական թաղամասից: Սակայն Միլլերը նշել է, որ որևէ կոնկրետ պատասխան չունի:
«Ինչպես բազմիցս հայտարարել ենք, մենք չենք ցանկանում, որ Իսրայելի կառավարությունը ձեռնարկի քայլեր, որոնք կհանգեցնեն լարվածության սրմանը»,- հավելել է պետքարտուղարության ներկայացուցիչը։