Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լոռու մարզում այսօր ծանոթացել է կառավարության ծրագրերի ընթացքին:
Կլինի կառուցվող կամ նորոգվող դպրոց, մարզադահլիճ, թե բժշկական կենտրոն, վարչապետը նշել է՝ առաջնայինը որակն է, որակի հաշվին ֆինանսական միջոցներ չպետք է խնայել: Որոշ տեղերում Փաշինյանը նաև թերացումներ ու սխալներ է նկատել, հանձնարարել շտկել սեղմ ժամկետում:
Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան