Հայաստանում առաջին անգամ կհետազոտվեն երեխաների հետ առցանց տեղի ունեցած գործողությունները, որոնք կարող են պարունակել վիրավորանք, անձնական տվյալների, կամ սեռական բնույթի նյութերի տարածում: «Վերջ տալ վնասին» մեկամյա ծրագիրը կիրականացնի ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ գործակցելով իրավապահների և Ինտերպոլի հետ, մեր երկրից դուրս գտնվող կիբեռհանցագործներին բացահայտելու համար: Այդ ընթացքում կլինեն նաև իրազեկման արշավներ, կգործի թեժ գիծ:
Հեղինակ՝ Էմիլյա Հոսյան