Համայնքի 5 տոկոս ներդրման ու պետության 95 տոկոս ֆինանսավորման շնորհիվ Մեծամորն ու Խոյը կունենան նոր գյուղտեխնիկա, որը թույլ կտա սեփական ուժերով իրականացնել որակյալ սանմաքրում, հարթեցնել դաշտամիջյան ճանապարհները: Պետական միջոցներից մոտ 500 մլն դրամ էլ հատկացվել է Արմավիրի մարզպետարանին Էջմիածնի աղբահանության նպատակով բեռնատարներ և աղբամաններ գնելու համար: