2023 թվականի դեկտեմբեր ամսին Գեղարքունիքի մարզում ծնվել է 151 երեխա, որից 86-ը տղա, 65-ը՝ աղջիկ:
Ինչպես հայտնում են ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմից, 151 երեխաներից 30-ը ծնվել են Գավառի բժշկական կենտրոնում, 25-ը՝ Սևանի բժշկական կենտրոնում,76-ը՝ Մարտունու ծննդատանը, 19-ը՝ Վարդենիսի բժշկական կենտրոնում և 1-ը՝ Ճամբարակի առողջության կենտրոնում։