Հարավային Կորեայի ընդդիմադիր առաջնորդներից Միացյալ դեմոկրատական կուսակցության ղեկավար Լի Չժե Մյոնը հարձակման է ենթարկվել Բուսանում:
Լրատվամիջոցների տվյալով՝ անհայտ անձը դանակով հարձակվել է քաղաքական գործչի վրա այն ժամանակ, երբ վերջինս շփվելիս է եղել մամուլի հետ: Հարձակվողը վնասել է Լիի պարանոցը, և ընդդիմադիր գործիչն ընկել է: Շտապ օգնությունը նրան տեղափոխել է հիվանդանոց: Նշվում է որ նրա կյանքին վտանգ չի սպառնում: Ընթանում է նախաքննություն:
Ապրիլին Հարավային Կորեայում նախատեսված է խորհրդարանի համընդհանուր ընտրություն։ ԶԼՄ-ներն այս պահին Լի Չժե Մյոնի վրա հարձակումը չեն կապում նախընտրական գործունեության հետ։