Տոնական օրերին հասարակական անվտանգության ապահովման նպատակով ՆԳՆ ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության։
Տոն օրերին շատերը կազմակերպում են հրավառություններ։ Հրագործական արտադրատեսակներ օգտագործելիս պետք է պահպանել անվտանգության և համակեցության կանոնները։ Լռության ժամի խախտման համար նախատեսված են տուգանքներ։
Այս ուղղությամբ ՆԳՆ ոստիկանության տարածքային բաժինների ծառայողներն ու պարեկները հետևողական են լինելու։ Պարեկային ծառայությունը շուրջօրյա իրականացնելու է ճանապարհային երթևեկության անվտանգությանն ու, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ:
Կոչ է արվում ճանապարհային երթևեկության նկատմամբ դրսևորել պատասխանատու և իրավահարգ մոտեցում՝ գիտակցմամբ, որ յուրաքանչյուրիս սխալը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ: