Ամանորը նվիրական երազանքների ու դրական սպասումների մասին է: Այն նաև լավ առիթ է հետհայացք գցելու, արվածը վերլուծելու, հետևություններ անելու և նորը նախանշելու համար: Այս մասին ասված է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի գրառման մեջ:
«Անցնող տարին, որքան բարդ ու մարտահրավերներով լի, բայց նաև միասնականության, ապրումակցելու, մարդկային պարզ հոգատարության ու ջանքերի մեկտեղման տարի էր:
Սիրելի՛ հայրենակից, ընդունիր իմ սրտագին շնորհավորանքը ամանորյա տոների առթիվ:
Ուզում եմ, որ մեր երկրում՝ բոլորիս ընտանիքներում, թևածի ջերմությունը, սերն ու հոգատարությունը:
Առանձնահատուկ շնորհավորում եմ առողջապահական համայնքի մեր բոլոր ներկայացուցիչներին, բոլոր բուժաշխատողներին, ովքեր ոչինչ չխնայեցին մեր հայրենակիցներին ոտքի կանգնեցնելու համար:
Եկեք հույսով ու բարի ակնկալիքով դիմավորենք 2024-ը»,- ասված է Ավանեսյանի շնորհավորական ուղերձում: